Հունաստանում այս մսագնդիկները ձեզ անպայման կառաջարկեն նախաճաշիկի տեսքով և անպայման մեկ բաժակ ուզոյի՝ հայտնի հունական անիսոնի օղու հետ: Հայտնի է, որ այս խմիչքը պատրաստել են դեռևս Բյուզանդական կայսրությունում: Մսով կեֆտեդեսը սովորաբար մատուցում են բադրիջանի աղցանի հետ:
Բաղադրիչները
6 բաժնի համար
- 1 կգ տավարի կամ հորթի մսի խճողակ
- 200-250 գ առանց միջուկի չորահաց
- 2 ձու
- 2 միջին չափի գլուխ սոխ
- 3 պճեղ սխտոր
- 3-4 ճ.գ. անիսոնի օղի՝ ըստ ցանկության
- խնկածաղիկ (орегано)
- աղ, աղացած սև պղպեղ
- ալյուր
- կարագ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
- Մաքրեք ու մանր կտրատեք սոխն ու սխտորը: Հացը սառը ջրի մեջ 5-10 րոպե թրջեք, ապա քամեք:
- Խառնեք բոլոր բաղադրիչները՝ աստիճանաբար ավելացնելով օղին: Լավ հունցեք խճողակն ու 1 ժամով տեղադրեք սառնարանում:
- Տաք ջրի մեջ ձեռքերն անընդհատ մտցնելով՝ խճողակից գնդիկներ արեք, թաթախեք ալյուրի մեջ:
- Խորը թավայի մեջ հալեցրեք կարագը: Մաս-մաս տեղադրեք մսագնդիկներն ու անընդհատ շրջելով՝ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Տեղադրեք անձեռոցիկների վրա, իսկ հետո ափսեի մեջ:
- Մատուցեք տաք վիճակում:
Խորհուրդ: Տավարի մսի խճողակին կարող եք մի փոքր ոչխարի յուղոտ միս ավելացնել: Այդպես էլ բավական համեղ է ստացվում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021