...

Քաղցր ու համեղ. Հունական հալվա

Քաղցր ու համեղ. Հունական հալվա

Պատրաստեք այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 50 գ սպիտակաձավար
  • 5 ճ.գ. ձիթապտղի յուղ
  • 50 գ ընկույզ

Մրգահյութի համար

  • 1 բաժակ շաքարավազ
  • կես կիտրոն
  • 1 հատ նարինջ (կեղևը)
  • դարչինի 1 փայտիկ
  • 1,5 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

  1. Աղանդերը սկսեք պատրաստել մրգահյութը եփելով: Շաքարավազը լցրեք փոքրիկ կաթսայի մեջ, ավելացրեք ջուրը, կես կիտրոնի հյութը, նարնջից առանձնացրած կեղևը ու դարչինի փայտիկը:
  2. Կաթսան դրեք կրակին, եփեք մինչև մրգահյութը թափանցիկ ու խիտ դառնա՝ մոտ 10-15 րոպե:
  3. Իսկ հիմա պատրատեք հալվան: Մեկ ուրիշ փոքրիկ կաթսայում տաքացրեք ձիթապտղի յուղը: Ավելացրեք սպիտակաձավարը:
  4. Սպիտակաձավարը տապակեք ձիթապտղի յուղով մինչև այն մի փոքր շագանակագույն երանգ ստանա:
  5. Աստիճանաբար սպիտակաձավարին ավելացրեք մրգահյութը՝ շարունակելով անընդհատ խառնել:
  6. Ընկույզը մանր կտրատեք, ավելացրեք սպիտակաձավարին, լավ խառնեք:
  7. Երբ մրգահյութն ամբողջությամբ ներծծվի, հալվան էլ սկսի կաթսայի պատերին կպչել, ուրեմն՝ այն պատրաստ է:
  8. Կաթսան հանեք կրակից, թողեք մի փոքր սառչի:
  9. Ապա հալվան լցրեք ֆորմայի մեջ, գդալով լավ սեղմեք ու կես ժամով տեղադրեք սառնարանում:
  10. Պատրաստի սպիտակաձավարով հունական հալվան համաչափ կտրատեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   484 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ