...

Հեշտ ու համեղ. Սոխով տոլմա

Հեշտ ու համեղ. Սոխով տոլմա

Այս անսովոր տոլման Հունաստանում սովորաբար պատրաստում են Նոր տարվա նախաշեմին կամ Նոր տարուն: Իսկ դուք այն կարող եք պատրաստել ցանկացած եղանակի, քանի որ ամռանն էլ այս ուտեստը կարելի է մատուցել սառը վիճակում:

Բաղադրիչները

  • 6 շատ մեծ գլուխ սոխ
  • 1 ոչ մեծ գլուխ սպիտակ սոխ
  • 300 գ հորթի մսի խճողակ
  • 300 գ խոզի մսի խճողակ
  • 1/2 բաժակ բրինձ
  • 150-200 գ ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • աղացած դարչին՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

  1. Բրինձը 1 ժամով թողեք սառը ջրի մեջ, ապա ջուրը քամեք:
  2. 6 մեծ գլուխ սոխերը մաքրեք կեղևից: Սոխերի վրա վերևից դանակով ուղղահայաց կտրվածք արեք, որպեսզի հետո առանց դժվարության շերտերի բաժանեք, ապա 10 րոպեով տեղադրեք եռացող ջրի մեջ: Հետո հանեք ջրից, թողեք հովանան:
  3. Սպիտակ փոքր սոխը մաքրեք, շատ մանր կտրտեք: Հորթի ու խոզի մսի խճողակները խառնեք բրնձի ու կտրտած սոխի հետ, աղ ու պղպեղ արեք:
  4. Առանձնացրեք եփած սոխերի ամենալայն ու մեծ շերտերը, վրան 1,5 ճ.գ. խճողակ լցրեք ու փաթաթեք:
  5. Սոխով տոլմաները շրջանաձև շարեք լայն ու ոչ շատ խորը կաթսայի մեջ, վրան լցրեք ձիթապտղի ձեթը, ապա վրան ծանր աման դրեք, որպեսզի եփելիս տոլմաները չբացվեն: Վրան տաք ջուր լցրեք այնքան, որպեսզի տոլմաներն ամբողջությամբ չծածկվեն: 30-40 րոպե մարմանդ կրակի վրա եփեք, ապա կաթսան վերցրեք կրակից, թողեք մի քիչ հովանա:
  6. Հովացած սոխի տոլմաները տեղադրեք մեծ ափսեի մեջ, վրան աղացած դարչին ցանեք ու մատուցեք:

Խորհուրդ: Մեծ սոխերի մնացած փոքրիկ շերտերը կարող եք աղ ու պղպեղով, չորացրած բույսերով և ձեր ճաշակով այլ համեմունքներով համեմել, վրան ձիթապտղի ձեթ լցնել, փաթաթել փայլաթիթեղի մեջ ու մոտ 30 րոպե տապակել 180 աստիճան ցելսիուս ջերմաստիճանի ջեռոցում: Խճողակի մեջ խոզի ու հորթի միսը կարող եք փոխարինել ոչխարի մսով: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1710 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ