...

Հեշտ ու համեղ. Մսով լցոնած կարտոֆիլ

Հեշտ ու համեղ. Մսով լցոնած կարտոֆիլ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 2-4 հատ խոշոր կարտոֆիլ
  • 2 թ.գ. բուսական յուղ
  • 3-4 ճյուղ կանաչ սոխ
  • 1 թ.գ. չորացրած խնկածաղիկ (орегано)
  • 2-3 ճյուղ թարմ ուրց
  • 280 գ տավարի մսի խճողակ
  • 120 գ տոմատի մածուկ
  • 120-150 գ պանիր

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլները հատ-հատ փաթաթեք փայլաթիթեղով, 45 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  2. Թավայի մեջ թույլ կրակի վրա տաքացրեք բուսական յուղը: Կանաչ սոխը կտրատեք, տապակեք յուղի մեջ մինչև մի փոքր փափկելը:
  3. Ավելացրեք խնկածաղիկն ու մանրացրած ուրցը: Մոտ 20 վայրկյան խառնեք:
  4. Թավայի մեջ լցրեք մսի խճողակը, կրակը մի փոքր ուժեղացրեք ու լավ խառնեք:
  5. Տապակեք մինչև միսը կարմիրից շագանակագույն երանգ ստանա: Ավելացրեք տոմատի մածուկն ու ևս 2-3 րոպե պատրաստեք:
  6. Կարտոֆիլների փայլաթիթեղը կիսով չափ բացեք, կարտոֆիլի վերին շերտը կտրեք, միջուկը գդալով հանեք, կարտոֆիլը լցոնեք մսի խճողակով: Վրան լցրեք քերած պանիրը:
  7. 15 րոպե տապակեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Հանեք ջեռոցից ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   399 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ