Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 5 հատ քաղցր պղպեղ
- 1 գլուխ սոխ
- 70-100 գ պանիր
- մի քանի ճյուղ կանաչի
- 3 ճ.գ. բուսական յուղ
- 600-650 գ տավարի մսի խճողակ
- 4-5 ճ.գ. պահածոյացված եգիպտացորեն
- 150-200 գ տոմատի սոուս
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Պղպեղները կիսեք, մաքրեք սերմերից:
- Պղպեղների կեսը մանր կտորներով կտրատեք, մյուս կեսը լցրեք եռացրած ջրով կաթսայի մեջ ու թույլ կրակի վրա 30 րոպե եփեք: Եփած պղպեղները հանեք ջրից, տեղադրեք ափսեի մեջ:
- Սոխը մանր կտրատեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք: Կանաչին մանր կտրատեք:
- Թավայի մեջ տաքացրեք 2 ճ.գ. բուսական յուղը: Մի քանի րոպե տապակեք կտրտած սոխն ու կտրտած պղպեղը մինչև փափկելը:
- Ավելացրեք մսի խճողակը ու ևս 5-6 րոպե տապակեք:
- Ավելացրեք պահածոյացված եգիպտացորենը, տոմատի սոուսը, աղն ու աղացած սև պղպեղը: Խառնեք ու 2-3 րոպեից հանեք կրակի վրայից: Վրան լցրեք կտրտած կանաչին ու խառնեք:
- Կիսած ու եփած պղպեղները լցոնեք ստացված միջուկով, դրանք տեղադրեք բուսական յուղ քսած տապակի մեջ: Տապակը 15 րոպեով տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: 15 րոպեից ջեռոցից հանեք, վրան լցրեք քերած պանիրը և ևս 5 րոպե տեղադրեք ջեռոցում: