Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
3 բաժնի համար
- 500 գ հավի փափկամիս
- 3 ճ.գ. կիտրոնի հյութ
- 3-5 պճեղ սխտոր
- 1 հատ ձու
- 0,5 բաժակ մանրացրած չորահաց
- 3-5 ճ.գ. բուսական յուղ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Հավի փափկամիսը մի քանի ոչ մեծ կտորների բաժանեք: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք ճզմած սխտորը, լավ խառնեք:
- Առանձին պնակի մեջ 3-4 ճ.գ. ջրի հետ հարեք ձուն:
- Տափակ ափսեի մեջ լցրեք մանրացրած չորահացը:
- Հավի մսի կտորները նախ թաթախեք ձվի, հետո չորահացի մեջ:
- Թավայի մեջ լցրեք բուսական յուղը, տաքացրեք: Հավի մսի կտորները յուղի մեջ երկու կողմից տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
- Պատրաստի նագեթսները տեղադրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Հետո մեծ ափսեով մատուցեք: