...

Հեշտ ու համեղ. Ոչխարի մսով ու ծիրանաչրով կոտլետներ

Հեշտ ու համեղ. Ոչխարի մսով ու ծիրանաչրով կոտլետներ

Պատրաստեք ոչխարի մսով, բրնձով ու ծիրանաչրով այս համեղ միջուկով կոտլետները:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 800 գ ոչխարի փափկամիս
  • 1 բաժակ շագանակագույն եփած բրինձ
  • 150 գ ծիրանաչիր
  • 1 ճ.գ. մեղր
  • 1/2 բաժակ մաղադանոսի կտրտած տերևներ
  • 4 ճ.գ. բուսական յուղ
  • աղ

Սոուսի համար

  • 1 գլուխ սոխ
  • 2 ճ.գ. կարագ
  • 1 բաժակ ծիրանի հյութ
  • 1/2 բաժակ սպիտակ գինի
  • 1/2 գդալ համեմունքների փունջ (դափնու տերև, մաղադանոս, ուրց)

Պատրաստման եղանակը

  1. Ոչխարի միսը 6 մասի բաժանեք ու ծեծեք մինչև դառնա 1 սմ հաստության:
  2. Ծիրանաչիրը մանր խորանարդների ձևով կտրատեք:
  3. Միջուկի համար բրինձը խառնեք ծիրանաչրի, մեղրի ու կանաչու հետ, աղ արեք, խառնեք:
  4. Ծեծած մսերից յուրաքանչյուրի վրա լցրեք միջուկից ու ռուլետի պես փաթաթեք: Կոտլետներն ամրացրեք փայտիկներով կամ կարեք թելով ու յուղի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Հետո տեղադրեք տապակի մեջ:
  5. Սոուսի համար սոխը տաշեղների ձևով կտրատեք, կարագի մեջ տապակեք մինչև բաց շագանակագույն երանգ ստանալը: Ավելացրեք ծիրանի հյութը, գինին, համեմունքների փունջը և թույլ կրակի վրա տաքացրեք մինչև խտանալը:
  6. Պատրաստի սոուսը լցրեք կոտլետների վրա, տապակը 20 րոպեով տեղադրեք ջեռոցում:
  7. Մատուցելիս կոտլետները տեղադրեք ափսեի մեջ: Որպես խավարտ կարող եք գոլորշու վրա պատրաստված բանջարեղեն մատուցել:

Խորհուրդ: Ուտեստը պատրաստելիս օգտագործվող բրինձը պետք է կիսաեփ արված լինի, այսինքն՝ մի քիչ պինդ լինի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   826 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ