...

Հեշտ ու համեղ. Ուլյուշ

Հեշտ ու համեղ. Ուլյուշ

Պատրաստեք այս համեղ բաշկիրական ապուրը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 350 գ տավարի միս
  • 100 գ գազար
  • 150 գ կարտոֆիլ
  • 100 գ կաղամբ
  • 1 գլուխ սոխ
  • 4 հատ հատիկավոր սև պղպեղ
  • 2 հատ դափնու տերև
  • 1 փունջ կանաչի

Պատրաստման եղանակը

  1. Տավարի մսի վրա սառը ջուր լցրեք, դրեք կրակին, թողեք եռա, փրփուրը հեռացրեք: Ավելացրեք սոխի կեսը, հատիկ պղպեղները, դափնու տերևները: Շատ թույլ կրակի վրա եփեք մինչև մսի պատրաստ լինելը:
  2. Գազարը, կաղամբն ու կարտոֆիլը խոշոր կտրատեք: Արգանակից հեռացրեք միսը և համեմունքները: Կտրտած բանջարեղենը լցրեք արգանակի մեջ ու եփեք մինչև պատրաստ լինելը, մոտ 20 րոպե:
  3. Միսը կտրատեք, լցրեք բանջարեղենով կաթսայի մեջ:
  4. Ապուրը մատուցելիս վրան կտրտած սոխ ու կանաչի լցրեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   210 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ