...

Հեշտ ու համեղ. Պանրից գնդիկներ

Հեշտ ու համեղ. Պանրից գնդիկներ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 200 գ ծովախեցգետնի միս (ձողիկներ)
  • 200 գ պինդ պանիր
  • 12 հատ անկորիզ ձիթապտուղ
  • 12 հատ նուշ
  • 2 հատ խաշած ձու
  • 3 պճեղ սխտոր
  • 3 ճ.գ. մայոնեզ
  • 3 ճ.գ. սամիթի կտրտած տերևներ

Պատրաստման եղանակը

  1. Ծովախեցգետնի միսը կամ ձողիկները մանր քերիչով անցկացրեք:
  2. Յուրաքանչյուր ձիթապտղի անցքի մեջ մեկական նուշ մտցրեք:
  3. Պանիրն ու ձուն խոշոր քերիչով քերեք, սխտորը մանրացրեք, խառնեք մայոնեզի հետ:
  4. Ստացված զանգվածից գնդիկներ ձևավորեք, յուրաքանչյուր գնդիկի մեջ մեկ հատ նուշով զեյթուն մտցրեք:
  5. Գնդիկները գլորեք քերած ծովախեցգետնի մսի մեջ ու 20 րոպեով տեղադրեք սառնարանում:
  6. Մատուցելիս գնդիկների վրա կտրտած սամիթ լցրեք:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   934 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ