Պատրաստեք այս համեղ նախուտեստը:
Բաղադրիչները
- 1-2 հատ թարմ վարունգ
- խոշոր աղ
- 1 հատ կիտրոն
- 1/4 փունջ սամիթ կամ այլ կանաչի
- 200-250 գ սերուցքային կրեմ-պանիր
- 2 ճ.գ. մայոնեզ
- 1/4 թ.գ. չորացրած սխտորի փոշի
- 16 կտոր տոստերի հաց
- աղացած սպիտակ պղպեղ
Պատրաստման եղանակը
- Վարունգը լվացեք, օղակաձև կտրատեք, շարեք թղթե անձեռոցիկների վրա, վրան աղ արեք, 15-20 րոպե թողեք: Հետո սրբեք անձեռոցիկներով:
- Կիտրոնից մեկ ճաշի գդալ հյութ քամեք: Սամիթը մանր կտրատեք:
- Պանիրը խառնեք մայոնեզի, կիտրոնի հյութի, սամիթի և սխտորի փոշու հետ:
- Հացի կտորներից յուրաքանչյուրի վրա քսեք պանրային խառնուրդն ու մի փոքր պղպեղ արեք:
- Վերցրեք հացի մի կտորը, պանրով պատած երեսին մի քանի վարունգի օղակ դրեք, ծածկեք հացի մյուս կտորով այնպես, որ պանրով հատվածը ներքև լինի:
- Նույն ձևով վարվեք հացի մյուս կտորների հետ: Ցանկության դեպքում սուր դանակով կարող եք ստացված բուտերբրոդները 2 կամ 4 մասի բաժանել: