...

Հեշտ ու համեղ. Սագի մսով կարկանդակ

Հեշտ ու համեղ. Սագի մսով կարկանդակ

Պատրաստեք այս համեղ կարկանդակը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

Խմորի համար

  • 9 ճ.գ. ցորենի ալյուր
  • 1 բաժակ թթվասեր
  • 1 բաժակ մայոնեզ
  • 2 հատ ձու
  • թեյի գդալի ծայրով կերակրի սոդա

Միջուկի համար

  • 2 կտոր սագի փափկամիս
  • 1 գլուխ սոխ
  • 2 ճ.գ. յուղ
  • աղացած սպիտակ պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Սագի փափկամիսն ու սոխը տաշեղաձև կտրատեք, տապակեք յուղի մեջ, աղ ու պղպեղ արեք:
  2. Խմորի համար թթվասերը հարեք մայոնեզի, ձվերի, ալյուրի ու սոդայի հետ:
  3. Խմորի կեսը լցրեք կարագ քսած տապակի մեջ, վրան տեղադրեք պատրաստած միջուկը, ապա մնացած խմորը:
  4. Կարկանդակը 45 րոպեով տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  5. Մատուցելիս կարկանդակը մասերի բաժանեք ու տեղադրեք մեծ ափսեի մեջ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1138 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ