...

Հեշտ ու համեղ. Սալյամիով աղցան

Հեշտ ու համեղ. Սալյամիով աղցան

Պատրաստեք քաղցր պղպեղով ու սալյամիով աղցանը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 150 գ սալյամի
  • 2-ական քաղցր պղպեղ՝ կանաչ ու կարմիր
  • 2 փոքր գլուխ սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • 4 ճ.գ. մայոնեզ
  • 1 փունջ կանաչ սոխ
  • աղացած կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Քաղցր պղպեղները մաքրեք սերմերից, պտղամիսը բարակ տաշեղների ձևով կտրատեք:
  2. Գլուխ սոխը բարակ օղակների ձևով կտրատեք:
  3. Սալյամին տաշեղաձև կտրատեք:
  4. Պատրաստի բաղադրիչները լցրեք աղցանամանի մեջ:
  5. Սխտորը ճզմեք, ավելացրեք աղցանին:
  6. Աղցանը համեմեք մայոնեզով, պղպեղ արեք, խառնեք:
  7. Մատուցելիս աղցանի վրա լցրեք օղակաձև կտրտած կանաչ սոխը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   866 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ