...

Հեշտ ու համեղ. Շամպինյոններով կարկանդակ

Հեշտ ու համեղ. Շամպինյոններով կարկանդակ

Պատրաստեք այս համեղ կարկանդակը:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 800 գ անխաշ խմոր (тесто пресное)

Միջուկի համար

  • 200 գ շամպինյոն
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 125 գ պահածոյացված կանաչ ոլոռ
  • 50 գ բուսական յուղ
  • 3 հատ ձու
  • 3 ճ.գ. կաթ
  • 50 գ քերած պանիր
  • 1/5 թ.գ. մշկընկույզ (мускатный орех)
  • փոքր փունջ մաղադանոս
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Խմորը 0,7 սմ հաստությամբ բացեք, տեղադրեք յուղ քսած տապակի մեջ, խմորի ծայրերը բարձրացրեք, պատառաքաղով մի քանի անցք արեք ու 15 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Հանեք ու հովացրեք:
  2. Շամպինյոնները կտրատեք, կտրտած սոխի ու քերած գազարի հետ յուղի մեջ մի փոքր տապակեք: Ավելացրեք կանաչ ոլոռը, աղ և ստացված միջուկը լցրեք խմորի վրա:
  3. Կաթը ձվերի, կտրտած մաղադանոսի, աղի, աղացած սև պղպեղի, մշկընկույզի ու պանրի հետ հարեք: Ստացված խառնուրդը լցրեք միջուկի վրա, տապակը տեղադրեք ջեռոցում մինչև կարկանդակի պատրաստ լինելը:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   876 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ