...

Հեշտ ու համեղ. Շոգեխաշած բանջարեղեն սիսեռի հետ՝ մարոկկյան ձևով

Հեշտ ու համեղ. Շոգեխաշած բանջարեղեն սիսեռի հետ՝ մարոկկյան ձևով

Կարտոֆիլով, բատատով ու սիսեռով այս ուտեստն ավելի հետաքրքիր կդառնա, եթե նրան կիտրոնի հյութ ու ծիրանաչիր ավելացնեք:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 4-5 հատ սովորական կարտոֆիլ
  • 1-2 հատ բատատ
  • 1-2 հատ գազար
  • 400 գ լոլիկ՝ սեփական հյութի մեջ
  • 50-70 գ ծիրանաչիր
  • 2 գլուխ սոխ
  • 8-10 պճեղ սխտոր
  • 60 մլ բուսական յուղ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1 ճ.գ. հարիսա համեմունքների խառնուրդ
  • 1 թ.գ. աղացած դարչին
  • 1 թ.գ. աղացած գինձ
  • 1/2 թ.գ. աղացած քրքում
  • 600-700 մլ բանջարեղենային արգանակ կամ ջուր
  • 350 գ պահածոյացված կամ եփած սիսեռ
  • 1 հատ կիտրոն

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը, բատատն ու գազարը ոչ մեծ կտորներով կտրատեք, իսկ լոլիկը, ծիրանաչիրն ու սոխը մանր կտրատեք: Սխտորը ճզմեք:
  2. Խորը թավայի մեջ լցրեք բուսական յուղն ու դրեք միջին ուժգնության կրակին: Սոխը յուղի մեջ մի փոքր տապակեք:
  3. Բացի լոլիկից մնացած բանջարեղենը լցրեք սոխի վրա: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք հարիսան, դարչինը, գինձը և քրքումը: Խառնելով՝ 5-7 րոպե տապակեք:
  4. Ավելացրեք լոլիկն իր հյութի հետ, ծիրանաչիրը, արգանակը կամ ջուրը: Եռալուց հետո 10 րոպե էլ թողեք միջին ուժգնության կրակին: Կրակը թուլացրեք և կափարիչի տակ 20-25 րոպե շոգեխաշեք:
  5. Ավելացրեք սիսեռը, ևս 5-10 րոպե թողեք կրակին:
  6. Կիտրոնի հյութը քամեք, լցրեք բանջարեղենի վրա, խառնեք և մեկ րոպեից հանեք կրակի վրայից: Լցրեք ափսեներն ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ