...

Հեշտ ու համեղ. Շոգեխաշած ոչխարի միս՝ խուրմայով ու մեղրով

Հեշտ ու համեղ. Շոգեխաշած ոչխարի միս՝ խուրմայով ու մեղրով

Պատրաստեք մարոկկյան ոճով այս ուտեստը: 

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 կգ ոչխարի միս
  • 2 գլուխ սոխ
  • 2-3 ճ.գ. բուսական յուղ
  • 1 թ.գ. աղացած կոճապղպեղ
  • 1-2 թ.գ. աղացած քրքում
  • 2 թ.գ. աղացած դարչին
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1 լ ջուր
  • 200-250 գ խուրմա
  • 1 ճ.գ. մեղր
  • կծու պղպեղ չիլի՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

  1. Միսը համաչափ կտորներով կտրատեք, սոխը մանր կտրատեք:
  2. Միջին ուժգնության կրակի վրա հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը, յուղի մեջ տապակեք սոխը մինչև թափանցիկ դառնալը, վրան լցրեք աղացած կոճապղպեղը, դարչինն ու քրքումը:
  3. Տապակած սոխի վրա լցրեք մսի կտորները, խառնելով ևս մի քանի րոպե տապակեք մինչև միսը մի քիչ կարմրի:
  4. Մսի վրա լցրեք եռացրած ջուրը, որը պետք է միսը համարյա ամբողջությամբ ծածկի: Եռալուց հետո կրակը մի փոքր էլ թեժացրեք ու կափարիչի տակ 1 ժամ կամ 1 ժամ ու կես եփեք:
  5. Աղ ու պղպեղ արեք: Կաթսայի մեջ լցրեք խուրման մեղրի հետ և 30 րոպե էլ թողեք կրակի վրա:
  6. Մատուցելիս ցանկության դեպքում շոգեխաշած ոչխարի մսին կարող եք կծու պղպեղ ավելացնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   242 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ