...

Հեշտ ու համեղ. Շուլում

Հեշտ ու համեղ. Շուլում

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 600 գ տավարի միս
  • 3 հատ կարտոֆիլ
  • 1 հատ բադրիջան
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 0,5 հատ դդմիկ
  • 1 հատ լոլիկ
  • 1 գլուխ սոխ
  • 1 փունջ մաղադանոս
  • սև ու կարմիր աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1 հատ դափնու տերև
  • 2 պճեղ սխտոր
  • 0,5 թ.գ. խմելի-սունելի
  • աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Միսը լավ լվացեք, վրան ջուր լցրեք, դրեք կրակին, 2 ժամ թույլ կրակի վրա եփեք, փրփուրը հեռացրեք:
  2. Բանջարեղենը լվացեք ու խոշոր կտորներով կտրատեք: Լոլիկի ու բադրիջանի կեղևը հեռացրեք:
  3. Պատրաստի արգանակի մեջ նախ լցրեք կարտոֆիլն ու աղը, 10 րոպե եփեք: Ապա ավելացրեք բադրիջանը, դդմիկը, բուլղարական պղպեղը, սոխն ու լոլիկը: Եվս 10-12 րոպե եփեք: Ավելացրեք դափնու տերևը, համեմունքները, կտրտած սխտորն ու մաղադանոսը: Եվս 2-3 րոպե եփեք, կրակն անջատեք:
  4. Ապուրը փակ կափարիչով 20 րոպե թողեք մնա, ապա լցրեք ափսեների մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   218 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ