...

Հեշտ ու համեղ. Շպրոտը՝ շերտավոր խմորի մեջ

Հեշտ ու համեղ. Շպրոտը՝ շերտավոր խմորի մեջ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 600 գ շերտավոր խմոր
  • 250 գ շպրոտ
  • 1 հատ ձու
  • ձեթ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

  1. Շերտավոր խմորը կիսեք, բացեք ու վերածեք 3-4 մմ հաստությամբ երկու ուղղանկյունաձև շերտի:
  2. Շպրոտները առանձնացրեք յուղից, տեղադրեք թղթե անձեռոցիկների վրա:
  3. Շպրոտները իրարից 2-3 սմ հեռավորության վրա, կողք-կողքի շարեք խմորի մի շերտի վրա: Շպրոտների միջև ընկած խմորի վրա հարած ձու քսեք:
  4. Վերևից տեղադրեք խմորի երկրորդ շերտը, խմորների ծայրերը սեղմելով ամրացրեք, ձկների միջև ընկած հատվածները նույնպես սեղմեք: Խմորը ուղղանկյունաձև կտրտեք այնպես, որ յուրաքանչյուր ուղղանկյան կենտրոնում մեկական շպրոտ լինի և տապակեք ձեթի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  5. Ուտեստը մատուցեք տաք վիճակում:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   658 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ