...

Հեշտ ու համեղ. Սկումբրիան՝ նարնջի սոուսով

Հեշտ ու համեղ. Սկումբրիան՝ նարնջի սոուսով

Այս ուտեստը լավ է մատուցեք խորոված կարտոֆիլի և թարմ բանջարեղենով աղցանի հետ:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 4 հատ սկումբրիա
  • 2 հատ նարինջ
  • 1 հատ կիտրոն
  • 60 գ ձիթապտղի ձեթ
  • 2 ճ.գ. քունջութ
  • 1/2 փունջ սամիթ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Ձուկը մաքրեք, լվացեք, չորացրեք: Սամիթի տերևները մանր կտրատեք:
  2. Ձուկը ներսից աղ արեք, տրորեք սամիթի տերևներով, տեղադրեք խոր սկուտեղի մեջ:
  3. Քամեք մեկուկես նարնջի ու կես կիտրոնի հյութը:
  4. Ստացված հյութը խառնեք ձիթապտղի ձեթի հետ: Ձկան վրա լցրեք ստացված խառուրդը, ձկները փաթաթեք փայլաթիթեղով և 2 ժամ մարինացրեք՝ տեղադրելով սառնարանում:
  5. Նարնջի մնացած կեսը օղակաձև կտրատեք, օղակները կիսեք:
  6. Ձեթ քսած տապակի մեջ տեղադրեք ձուկը, վրան շարեք նարնջի կտորները: Ձուկը 20 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  7. Այնուհետև հանեք ջեռոցից, վրան լցրեք տապակելու ընթացքում առաջացած հյութը:
  8. Թավան տաքացրեք (յուղ կամ ձեթ լցնել պետք չէ), մեջը լցրեք քունջութի սերմերը ու խառնելով տապակեք, մինչև քունջութին բնորոշ բույրն զգալը:
  9. Պատրաստի ձուկը տեղադրեք սկուտեղի մեջ, վրան լցրեք քունջութը:
  10. Ձևավորման համար կարող եք ձիթապտուղ, կիտրոնի կտորներ ու կանաչի օգտագործել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1892 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ