...

Հեշտ ու համեղ. Սնկապուր

Հեշտ ու համեղ. Սնկապուր

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 700 գ սունկ (կախասունկ, պղպեղասունկ)
  • 1,2 լ ջուր
  • 1 հատ գազար
  • 1 գլուխ սոխ
  • 2 հատ կարտոֆիլ
  • 1 պճեղ սխտոր
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 100 գ չորահաց
  • 1 ճ.գ. կտրտած կանաչ սոխ
  • 1 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ
  • աղ, աղացած սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Սոխն ու գազարը տաշեղաձև կտրատեք ու յուղի մեջ տապակեք:
  2. Սխտորը մանր կտրատեք:
  3. Կարտոֆիլը միջին չափի կտորներով կտրատեք:
  4. Սունկը կտրատեք, վրան ջուր լցրեք, 30 րոպե եփեք: Ավելացրեք պատրաստած բանջարեղենը և եփեք մինչև պատրաստ լինելը: Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ աղ ու պղպեղ արեք:
  5. Մատուցելիս ափսեի մեջ տեղադրեք չորահացը, կանաչ սոխը, վրան լցրեք սնկապուրն ու մաղադանոսի կտրտած տերևները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   345 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ