...

Հեշտ ու համեղ. Սնկային միջուկով տոլմա

Հեշտ ու համեղ. Սնկային միջուկով տոլմա

Պատրաստեք սնկակաթնաշոռային միջուկով տոլման:

Բաղադրիչները
6 բաժնի համար

կաղամբի 12 մեծ տերև
600 գ շամպինյոն
1 գլուխ սոխ
3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
6 հատ ձու
250 գ կաթնաշոռ
100 գ քերած գաուդա պանիր
սոխ-պրասի 1 ցողուն
2 ճ.գ. բուսական յուղ
4 թ.գ. կտրտած սամիթ

Պատրաստման եղանակը

  1. Կաղամբի տերևները 3 րոպեով մտցրեք եռացող աղաջրի մեջ, ջուրը քամեք:
  2. Շամպինյոնները կտրատեք:
  3. Գլուխ սոխը խորանարդաձև կտրատեք ու տապակեք ձիթայուղի մեջ: Ավելացրեք սունկն ու շոգեխաշեք մինչև պատրաստ լինելը: Հովացրեք: Ավելացրեք կաթնաշոռը, կտրտած կանաչին ու պանիրը, աղ ու պղպեղ արեք, խառնեք:
  4. Ստացված միջուկը լցրեք կաղամբի տերևների մեջ, փաթաթեք ու թելով ամրացրեք:
  5. Սոխ-պրասը օղակաձև կտրատեք, տապակեք բուսական յուղի մեջ: Հովացրեք:
  6. Ձվերը հարեք, ավելացրեք սոխ-պրասին, աղ ու պղպեղ արեք:
  7. Տարաների մեջ լցրեք սոխաձվային խառնուրդից, վրան 2-ական տոլմա դրեք և 15 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  8. Մատուցելիս տոլմայի թելերը հեռացրեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   881 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ