...

Հեշտ ու համեղ. Սնկերը «մուշտակի տակ»

Հեշտ ու համեղ. Սնկերը «մուշտակի տակ»

Պատրաստեք սնկով, բրնձով, կարտոֆիլով, ձվով ու գազարով այս համեղ, շերտավոր աղցանը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 400 գ սունկ
  • 1 գլուխ սոխ
  • 2 ճ.գ. կարագ
  • 4 հատ խաշած կարտոֆիլ
  • 2 հատ խաշած գազար
  • 6 հատ խաշած ձու
  • 150 գ խաշած բրինձ
  • 1 բաժակ մայոնեզ
  • 2 ճ.գ. մաղադանոսի ու սամիթի տերևներ

Պատրաստման եղանակը

  1. Սնկերը մաքրեք, խոշոր կտրատեք, կտրտած սոխի հետ մեկտեղ կարագով տապակեք մինչև պատրաստ լինելը:
  2. Կարտոֆիլը, գազարն ու ձվերը խոշոր քերիչով անցկացրեք:
  3. Աղցանի ափսեի մեջ շերտ-շերտ, ըստ հերթականության՝ տեղադրեք կարտոֆիլը, սոխով տապակած սնկերը, բրինձը, գազարը, ձվերը՝ յուրաքանչյուր շերտին մայոնեզ քսելով:
  4. Մատուցելիս աղցանը զարդարեք կտրտած կանաչիով ու ձևավորեք սնկերի կտորներով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   815 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ