...

Հեշտ ու համեղ. Սնկի հետ շոգեխաշած կաղամբ

Հեշտ ու համեղ. Սնկի հետ շոգեխաշած կաղամբ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
8 բաժնի համար

  • 700 գ կաղամբ
  • 300 գ շամպինյոն
  • 2 հատ գազար
  • 2 գլուխ սոխ
  • 80 մլ բուսական յուղ
  • 1 ճ.գ. կիտրոնի հյութ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Կտրտեք կաղամբը, շամպինյոններն ու մաքրած սոխը: Գազարը քերեք խոշոր քերիչով:
  2. Խորը թավայի մեջ տաքացրեք յուղը, ավելացրեք գազարն ու սոխը, տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  3. Ավելացրեք շամպինյոնն ու տապակեք այնքան, մինչև տապակելու ընթացքում առաջացած ջուրը գոլորշիանա:
  4. Ապա ավելացրեք կաղամբն ու պարբերաբար խառնելով՝ 20 րոպե տապակեք:
  5. Ավելացրեք կիտրոնի հյութը, աղը, աղացած սև պղպեղը, լավ խառնեք: 3 րոպեից հանեք կրակի վրայից, լցրեք ափսեներն ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   287 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ