...

Հեշտ ու համեղ. Սնկով ու սպանախով ապուր՝ իտալական ձևով

Հեշտ ու համեղ. Սնկով ու սպանախով ապուր՝ իտալական ձևով

20-րդ դարում սպանախը մեծ ճանաչում էր վայելում Եվրոպայում, և դա մի հետազոտողի քարտուղարուհու սխալի արդյունքում: Սպանախի մեջ երկաթի պարունակությունը գրելիս նա 0,3 մգ փոխարեն 10 անգամ ավել էր նշել: Դրանից հետո մեծ տարածում էր գտել այն առասպելը, թե սպանախը ֆանտաստիկ հարուստ է երկաթով:

Սպանախը, իհարկե, առավելություններ ունի, այն հարուստ է հանքանյութերով ու բջջանյութով: Այն նաև շատ համեղ է, հատկապես՝ ստորև ներկայացվող սնկով ապուրի մեջ:

Բաղադրիչները

  • 400 գ թարմ սպիտակ սունկ
  • 400 գ թարմ սպանախ
  • 1 լիտր բանջարեղենային արգանակ
  • ½ բաժակ սպիտակ չոր գինի
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • փոքր փունջ մաղադանոս
  • 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Սունկը մաքրեք, կտրատեք: Մաղադանոսը մանր կտրատեք: Սպանախը սառը ջրով լվացեք, չորացրեք, կտրատեք: Սոխը մանր կտրտեք, ձեթի մեջ 5 րոպե տապակեք, մինչև փափկի: Ավելացրեք սունկը, կրակն ուժեղացրեք, ևս 3 րոպե տապակեք:
  2. Թավայի մեջ ավելացրեք սպանախը, խառնելով ևս 4 րոպե տապակեք: Վրան լցրեք գինին, կրակն ուժեղացրեք, թողեք՝ թող գոլորշիանա: Թավան հանեք կրակի վրայից, մանրացրած մաղադանոսի կեսը լցրեք վրան:
  3. Կաթսայի մեջ եռացրեք արգանակը, ավելացրեք սնկի ու սպանախի խառնուրդը, միջին կրակի վրա 8 րոպե եփեք: Աղ ու պղպեղով համեմեք:
  4. Ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան ցանեք մնացած մաղադանոսի կեսը:

Խորհուրդ: Ապուրը մատուցելիս վրան կարող եք քերած պարմեզան լցնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1007 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ