...

Հեշտ ու համեղ. Սպանախով ու պանրով ձվածեղ

Հեշտ ու համեղ. Սպանախով ու պանրով ձվածեղ

Պատրաստեք այս համեղ նախաճաշը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 5 հատ ձու
  • 5 ճ.գ. կաթ
  • 50 գ սպանախ
  • 50 գ ֆետտա պանիր
  • աղացած սև պղպեղ ու աղ՝ ըստ ճաշակի
  • 20 գ կարագ

Պատրաստման եղանակը

  1. Սպանախը լվացեք, չորացրեք ու մանր կտրատեք: Ֆետտա պանիրը պատառաքաղով տրորեք:
  2. Ձուն կաթի, աղացած սև պղպեղի ու աղի հետ խառնեք, պատառաքաղով խառնեք:
  3. Կարագով թավան լավ տաքացրեք: Ձվային խառնուրդը լցրեք տաք թավայի մեջ ու 2 րոպե տապակեք:
  4. Կրակը թեժացրեք ու ևս 5 րոպե տապակեք:
  5. Պանիրն ու սպանախը լցրեք ձվածեղի վրա, թավան կափարիչով ծածկեք ու 2 րոպե տապակեք:
  6. Պատրաստի ձվածեղի վրա կարող եք կտրտած կանաչ սոխ, մաղադանոս կամ սամիթ լցնել ու մատուցել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   490 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ