...

Հեշտ ու համեղ. Սպանախով շչի

Հեշտ ու համեղ. Սպանախով շչի

Պատրաստեք սպանախով շչին:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 լիտր հավի արգանակ
  • 250 գ սպանախ
  • 100 գ թրթնջուկ
  • 2 հատ կարտոֆիլ
  • 1 գլուխ սոխ
  • 2 հատ լոլիկ
  • 2 հատ խաշած ձու
  • 2 ճ.գ. կտրտած կանաչ սոխ
  • 4 ճ.գ. կտրտած մաղադանոս
  • 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 1/2 բաժակ թթվասեր
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը խորանարդաձև կտրատեք, լցրեք եռացող, աղ արած արգանակի մեջ ու 15 րոպե եփեք:
  2. Գլուխ սոխն ու լոլիկները մանր կտրատեք, ձեթի մեջ տապակեք, ավելացրեք կարտոֆիլին, 5 րոպե եփեք:
  3. Սպանախն ու թրթնջուկը կտրատեք, լցրեք արգանակի մեջ, ավելացրեք կտրտած կանաչ սոխն ու կտրտած մաղադանոսի կեսը, 10 րոպե եփեք:
  4. Մատուցելիս դատարկ ափսեի մեջ տեղադրեք կիսած ձուն, վրան լցրեք ապուրը, ավելացրեք թթվասերը և կտրտած մաղադանոսի մյուս կեսը:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   907 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ