...

Հեշտ ու համեղ. Սպիտակ լոբով ու լոլիկով աղցան

Հեշտ ու համեղ. Սպիտակ լոբով ու լոլիկով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 800 գ սպիտակ լոբի
  • 150-200մլ ձիթապտղի ձեթ
  • 3 հատ լոլիկ
  • 1 հատ կծու պղպեղ
  • 1 հատ լայմ
  • մի քանի ճյուղ կանաչ սոխ
  • մի քանի ճյուղ մաղադանոս
  • աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Լոլիկը եփեք, հոսող ջրի տակ լվացեք, թողեք քամվի:
  2. Լվացեք, չորացրեք ու խորանարդաձև կտրատեք լոլիկը:
  3. Օղակաձև կտրատեք կծու պղպեղը:
  4. Կանաչ սոխն ու մաղադանոսը մանր կտրատեք:
  5. Լայմի հյութը քամեք:
  6. Բոլոր բաղադրիչները բացի լոբուց ավելացրեք լոլիկին, խառնեք:
  7. Լոբու վրա լցրեք ձիթապտղի ձեթը, աղ ու պղպեղ արեք: Խառնեք: Վրան լցրեք լոլիկի խառնուրդը:
  8. Աղցանը մեկ ժամով թողեք սառնարանում ու կարող եք մատուցել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   381 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ