...

Հեշտ ու համեղ. Սրտով ու թոքով կարկանդակ

Հեշտ ու համեղ. Սրտով ու թոքով կարկանդակ

Պատրաստեք այս համեղ կարկանդակը:

Բաղադրիչները 
8 բաժնի համար

  • 1 կգ խմորիչով խմոր
  • 1 կգ սիրտ ու թոք
  • 1 կգ կանաչ սոխ
  • 2 գլուխ սոխ
  • 1/2 բաժակ բուսական ձեթ
  • 1 հատ հում ձու
  • 3 հատ եփած ձու
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Կանաչ ու գլուխ սոխերը կտրատեք ու տապակեք:
  2. Սիրտն ու թոքը եփեք ու մսաղացով աղացեք:
  3. Միսը տապակեք յուղի մեջ, աղ ու պղպեղ արեք: Եփած ձվերը կտրատեք:
  4. Խմորի կեսը բացեք ու տեղադրեք կարագ քսած տապակի մեջ: Խմորի վրա տեղադրեք սոխը, մսի խճողակն ու ձվերը:
  5. Խմորի մյուս կեսով ծածկեք միջուկը, ծայրերն ամրացրեք: 30 րոպե թողեք խմորը՝ հանգստանա, ապա վրան հարած ձու քսեք:
  6. Կարկանդակը 1 ժամով տեղադրեք 240 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1199 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ