...

Հեշտ ու համեղ. Տապակած ռուլետներ՝ պանրով ու բեկոնով

Հեշտ ու համեղ. Տապակած ռուլետներ՝ պանրով ու բեկոնով

Պատրաստեք պանրով ու բեկոնով այս համեղ ռուլետները:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 300 գ բեկոն
  • 300 գ պինդ պանիր
  • 1 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ
  • 1 հատ ձու
  • 2 ճ.գ. կաթ
  • 2 ճ.գ. մանրացրած չորահաց
  • 2 բաժակ ձեթ
  • ռեհանի 6 տերև

Պատրաստման եղանակը

  1. Բեկոնն ու պանիրը երկար կտորներով կտրատեք:
  2. Բեկոնի յուրաքանչյուր կտորի վրա կտրտած մաղադանոս լցրեք, ծածկեք պանրի երկար կտորով, ռուլետի ձևով փաթաթեք, ամրացրեք փայտիկով:
  3. Ձուն հարեք, ավելացրեք կաթին, խառնեք:
  4. Ռուլետները թաթախեք կաթի ու ձվի խառնուրդի, ապա մանրացրած չորահացի, հետո նորից ձվի խառնուրդի, ապա կրկին չորահացի մեջ ու տապակեք ձեթ լցրած թավայի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  5. Ռուլետները հանեք թավայի միջից, դրեք թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի:
  6. Մատուցելիս ռուլետները ձևավորեք ռեհանի տերևներով:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   1029 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ