...

Հեշտ ու համեղ. Խոզի տապակած միս սև սալորով

Հեշտ ու համեղ. Խոզի տապակած միս սև սալորով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
8 բաժնի համար

  • 1,5 կգ խոզի փափկամիս
  • 150 գ սև սալոր՝ առանց կորիզի
  • 4 ճ.գ. հալած խոզի ճարպ
  • 2 բաժակ մսային արգանակ
  • 2 հատ թթու խնձոր
  • 100 գ սերուցք
  • 2 ճ.գ. հաղարջի ժելե
  • 1 թ.գ. կոճապղպեղի աղացած արմատ
  • աղացած սև պղպեղ, աղ

Պատրաստման եղանակը

  1. Սալորների վրա եռացրած ջուր լցրեք ու թողեք մինչև սառչելը: Խնձորները մաքրեք կեղևից, յուրաքանչյուր խնձոր 4 մասի բաժանեք, մաքրեք սերմերից:
  2. Խնձորները միջին չափի կտորներով կտրատեք:
  3. Խոզի միսը կիսեք ու գրքի նման բացեք: Միսը մի փոքր ծեծեք, աղ ու պղպեղ արեք, վրան ցանեք աղացած կոճապղպեղը:
  4. Խնձորները խառնեք սալորաչրի հետ ու լցրեք մսի վրա: Խոզի մսի ծայրերը միացրեք ու կարեք, ամրացրեք:
  5. Լցոնած խոզի միսը բոլոր կողմերից տապակեք խոզի ճարպի մեջ: Տապակած խոզի միսը տեղադրեք տապակի մեջ և 1-1,5 ժամով տեղադրեք ջեռոցում՝ վրան մսային արգանակ լցնելով:
  6. Խոզի միսը թողեք տաք տեղում: Տապակելու ընթացքում առաջացած սոուսի մեջ լցրեք սերուցքը, ավելացրեք ժելեն, աղն ու պղպեղն ու տաքացրեք:
  7. Խոզի մսից հեռացրեք թելերը, կտրատեք այն, տեղադրեք սկուտեղի մեջ ու վրան լցրեք պատրաստած սոուսը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1501 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ