...

Հեշտ ու համեղ. Թարխունով, անանուխով ու կիտրոնով լիմոնադ

Հեշտ ու համեղ. Թարխունով, անանուխով ու կիտրոնով լիմոնադ

Պատրաստեք այս համեղ, զովացուցիչ ըմպելիքը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 1,5 լ ջուր
  • 5 գ թարխուն
  • 10 գ անանուխ
  • 120 գ շաքարավազ
  • 1 հատ կիտրոն

Պատրաստման եղանակը

  1. Թարխունի և անանուխի տերևները սառը ջրի տակ լվացեք: Լավ լվացեք կիտրոնը:
  2. Թարխունի և անանուխի տերևների վրա 1 ճ.գ. շաքարավազ լցրեք ու տրորեք:
  3. Կիտրոնի կեղևը հեռացրեք, հյութը քամեք:
  4. Կիտրոնի կեղևի, անանուխի և թարխունի տերևների վրա լցրեք ջուրն ու շաքարավազը: Դրեք կրակին, 5 րոպե եռացրեք, հովացրեք, քամեք:
  5. Ավելացրեք կիտրոնի հյութը, տեղադրեք սառնարանում:
  6. Սառնարանից հանելուց հետո սառույց ավելացրեք ու մատուցեք:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   851 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ