...

Հեշտ ու համեղ. Տավարի մսով, բազուկով ու բուլղարական պղպեղով աղցան

Հեշտ ու համեղ. Տավարի մսով, բազուկով ու բուլղարական պղպեղով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները 
4 բաժնի համար

  • 2 հատ բազուկ
  • 200 գ տավարի փափկամիս
  • 2 հատ գազար
  • 1 ճ.գ. բուսական յուղ
  • 1 գլուխ սոխ
  • 2 հատ բուլղարական պղպեղ
  • 1 պճեղ սխտոր
  • 1 փունջ կանաչի
  • աղ, աղացած սև պղպեղ, ձիթապտղի ձեթ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Բազուկն ու տավարի փափկամիսը 1-1,5 ժամ եփեք, գազարը՝  20-25 րոպե: Հովացրեք:
  2. Թավայի մեջ միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք բուսական յուղը: Սոխը կտրատեք: Բուսական յուղի մեջ 5 րոպե տապակեք մինչև փափկելը:
  3. Տավարի միսն ու բուլղարական պղպեղը բարակ տաշեղների ձևով կտրատեք: Մաքրած բազուկն ու գազարը քերիչով քերեք: Սխտորը ճզմեք: Կանաչին մանր կտրատեք:
  4. Աղցանի բոլոր բաղադրիչները խառնեք, աղ ու պղպեղ արեք: Համեմեք ձիթապտղի ձեթով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   350 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ