Պատրաստեք այս համեղ աղցանը:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 200 գ տավարի փափկամիս
- 4 հատ ձու
- 200 գ թարմ վարունգ
- 150 գ սալորաչիր
- 200 գ պինդ պանիր
- 100 գ ընկույզ
- 4-5 ճ.գ. մայոնեզ
- 1 փունջ կանաչի
- աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Տավարի միսը 1-1,5 ժամ եփեք: Ձվերը 10 րոպե եփեք: Հովացրեք:
- Տավարի միսը, վարունգն ու սալորաչիրը փոքր կտորներով կտրատեք: Ձվերն ու պանիրը քերիչով քերեք: Ընկույզը մանր կտրատեք:
- Ափսեի մեջ օղակաձև շերտ-շերտ շարեք տավարի միսը, ձուն, վարունգը, սալորաչիրը ընկույզի հետ, պանիրը: Շերտերից յուրաքանչյուրի վրա աղ արեք ու մայոնեզ քսեք:
- Աղցանը 1 ժամով տեղադրեք սառնարանում: Մատուցելիս զարդարեք կտրտած կանաչիով: