Պատրաստեք այս համեղ բուտերբրոդները:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- կես հաց (բագետ)
- 2 հատ ձու
- 1 հատ գլուխ սոխ
- 3 պճեղ սխտոր
- 1 հատ թթու վարունգ
- 3 ճյուղ թարմ սամիթ
- 2 ճ.գ. մայոնեզ
- 1 ճ.գ. բուսական յուղ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Եփեք ձուն (եռալուց հետո՝ 10 րոպե):
- Սոխը մանր կտրատեք:
- Բուսական յուղի մեջ տապակեք կտրտած սոխը մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
- Մանր կտրատեք սամիթը:
- Կես բագետը 1,5-2 սմ հաստությամբ կտրատեք:
- Չոր թավայի մեջ երկու կողմից հացի կտորները տապակեք մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը:
- Սխտորը մաքրեք, կիսեք, ներսի կողմից դանակով ցանց արեք, որպեսզի հյութը դուրս գա: Քսեք հացի կտորների վրա:
- Հովացած ձվերը մաքրեք ու մանր կտրատեք:
- Ձուն, սոխն ու սամիթը լցրեք պնակի մեջ: Ավելացրեք մայոնեզը, աղ ու պղպեղ արեք: Խառնեք:
- Վարունգն օղակաձև կտրատեք:
- Հացի կտորների վրա քսեք ձվային խառնուրդը, վրան դրեք վարունգի օղակները: Մատուցեք: