...

Հեշտ ու համեղ. Ճագարի մսով ռուլետ՝ անանասի սոուսով

Հեշտ ու համեղ. Ճագարի մսով ռուլետ՝ անանասի սոուսով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 800 գ ճագարի բդիկներ
  • 3 հատ գունավոր պղպեղ՝ կանաչ, կարմիր ու դեղին
  • 2 հատ թթու վարունգ
  • 150 գ պանիր
  • 3 ճ.գ. խնձորի քացախ
  • 1 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 1/2 բաժակ նարնջի հյութ
  • 1 ճ.գ. մեղր
  • 1 թ.գ. ուրց

Սոուսի համար

  • 100 գ անանաս
  • 2 ճ.գ. կարագ
  • 30 գ կտրտած սխտոր
  • աղացած կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Ճագարի բդիկները կտրատեք, ոսկորները հեռացրեք: Փափկամիսը ծեծեք, վրան ցանեք ուրցը, աղ ու պղպեղ արեք:
  2. Կանաչ պղպեղները մաքրեք սերմերից, բարակ տաշեղների ձևով կտրատեք: Վարունգն ու պանիրը քառակուսաձև կտրատեք:
  3. Ճագարի ծեծած մսի վրա շերտերով շարեք քաղցր պղպեղը, կտրտած պանիրն ու վարունգը, ապա ռուլետի ձևով փաթաթեք, ծայրերը թելով կամ փայտիկներով ամրացրեք: Ռուլետի վրա խնձորի քացախ ու ձիթապտղի ձեթ ցողեք:
  4. Ռուլետի վրա ցողեք մեղրի ու աղացած սև պղպեղի հետ խառնած նարնջի հյութը, ապա տեղադրեք կերակրի ջերմադիմացկուն տոպրակի մեջ, 50 րոպեով տեղավորեք ջեռոցում:
  5. Սոուսի համար անանասը կտրատեք, կարագի մեջ տապակեք: Ավելացրեք կտրտած սխտորը, կես բաժակ ջուր, աղ ու պղպեղ արեք, հարեք ու տաքացրեք:
  6. Մատուցելիս ռուլետի վրա լցրեք պատրաստած սոուսը:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   969 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ