Պատրաստեք այս համեղ ուտեստը: Որպեսզի այն լավ ստացվի, բաղադրիչները նախապես սառեցրեք:
Բաղադրիչները
2 բաժնի համար
- 2 հատ վարունգ
- 2 հատ ծովախեցգետնի ձողիկներ
- 1 հատ ձու
- 2 ճ.գ. պահածոյացված եգիպտացորեն
- 2 ճ.գ. մայոնեզ
- աղ ու աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Վարունգները լվացեք, ձուն խաշեք ու մաքրեք:
- Վարունգները կիսեք, փոքր գդալով միջուկը հեռացրեք, վարունգից խորը նավակներ ստացեք:
- Մանր կտրատեք ծովախեցգետնի ձողիկները, վարունգի միջուկը, ձուն: Լցրեք մի մեծ պնակի մեջ:
- Մի պտղունց աղ ու աղացած սև պղպեղ արեք, ավելացրեք մայոնեզն ու խառնեք:
- Վարունգից նավակները լցոնեք ստացված միջուկով, զարդարեք կանաչիով ու մատուցեք: