...

Հեշտ ու համեղ. Խանում

Հեշտ ու համեղ. Խանում

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

Խմորի համար

  • 1 հատ ձու
  • 80 մլ ջուր
  • 1-2 ճ.գ. բուսական յուղ
  • 2-3 բաժակ ալյուր

Միջուկի համար

  • 500 գ խոզի միս
  • 1-2 հատ գազար
  • 1-2 գլուխ սոխ
  • 0,5 թ.գ. աղ
  • աղացած սև պղպեղ
  • 2-3 ճ.գ. բուսական յուղ՝ տապակելու համար
  • համեմունքներ (դափնու տերև, հատիկավոր սև պղպեղ)՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Խոզի յուղոտ միս ընտրեք: Խոշոր աղացեք:
  2. Պատրաստեք խմորը: 2 բաժակ ալյուրը լցրեք խորը պնակի մեջ, ձուն ջարդեք վրան, ավելացրեք աղն ու ջուրը: Խմոր հունցեք՝ ընթացքում ավելացնելով 1-2 գդալ բուսական յուղը՝ խմորին առաձգականություն տալու համար:
  3. Խմորը ծածկեք ու 30 րոպե թողեք մնա:
  4. Սոխն ու գազարը միջին չափի կտորներով կտրատեք, բուսական յուղի մեջ մի փոքր աղի հետ տապակեք:
  5. Խմորը հնարավորինս բարակ բացեք:
  6. Վրան լցրեք խոզի միսը, տարածեք խմորի վրա, աղ արեք:
  7. Գազարն ու սոխը լցրեք խոզի մսի վրա, ամբողջ մակերեսով տարածեք: Աղ ու պղպեղ արեք:
  8. Խմորը ռուլետի նման փաթաթեք, ծայրերն ամրացրեք: Շոգեփի ցանցի վրա քսեք բանջարեղենը տապակելուց հետո մնացած յուղը: Ռուլետը տեղադրեք մեջը: Շոգեփի ջրի մեջ մի քանի դափնու տերև ու հատիկավոր սև պղպեղ ավելացրեք: Սարքը 45 րոպեով միացրեք:
  9. Պատրաստի խանումը զարդարեք կանաչիով ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   306 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ