...

Հեշտ ու համեղ. Խնձորով ու պանրով աղցան

Հեշտ ու համեղ. Խնձորով ու պանրով աղցան

Այս աղցանի արտաքին տեսքը բազմազան դարձնելու համար կարող եք պանրի տարբեր տեսակներ վերցնել: Պանրի պինդ տեսակները մանր քերիչով անցկացնելու դեպքում կարող եք աղցանի վրա «պանրային ամպ» ստանալ: Ավելի փափուկ պանիրը կարող եք երկար-տաշեղաձև քերիչով անցկացնել ու աղցանի վրա գեղարվեստական շիլաշփոթ ստանալ: 

Աղցանի տեսքը կարող եք փոխել նաև խնձորի օգնությամբ՝ կանաչի փոխարեն վերցնելով կարմիրն ու դեղինը: Բայց այս դեպքում կեղևը պետք է չմաքրեք:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 200 գ պանիր
  • 2 հատ խնձոր
  • 2 հատ վարունգ
  • 1 հատ գազար
  • 1 ճ.գ. կտրտած կանաչ սոխ
  • 1/2 բաժակ յոգուրտ
  • 4 ճ.գ. մայրու ընկույզ
  • կիտրոնի հյութ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Խնձորները մաքրեք, պտղամիսը տաշեղների ձևով կտրատեք ու վրան կիտրոնի հյութ ցողեք: 
  2. Վարունգները կտրատեք, ավելացրեք կտրտած կանաչ սոխն ու խառնեք:
  3. Գազարն ու պանիրը անցկացրեք խոշոր քերիչով:
  4. Յոգուրտը խառնեք 1 թ.գ. կիտրոնի հյութի, աղի ու աղացած սև պղպեղի հետ:
  5. Մատուցելիս ափսեի մեջ տեղադրեք հազարի տերևները, տերևների վրա բուրգ-բուրգ շարեք պատրաստի բաղադրիչները: Վրան լցրեք մայրու ընկույզն ու պատրաստած սոուսը: Ձևավորեք կանաչիով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   870 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ