...

Հեշտ ու համեղ. Խորոված բադրիջանով աղցան

Հեշտ ու համեղ. Խորոված բադրիջանով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները

2 բաժնի համար

  • 2 հատ բադրիջան
  • 1 հատ խնձոր
  • կես կարմիր սոխ
  • 3 ճյուղ կանաչ սոխ
  • 3 ճյուղ սամիթ
  • 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 1 ճ.գ. կիտրոնի հյութ
  • կես թ.գ. գինձի սերմեր
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Բադրիջանների վրա ձիթապտղի ձեթ (1 ճ.գ.) քսեք, ատամի չոփիկով մի քանի տեղից ծակծկեք և 40 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  2. Բադրիջանները հանեք ջեռոցից, թողեք հովանան, մաքրեք, խորանարդաձև կտրատեք:
  3. Խնձորը մաքրեք կեղևից, մանր քերիչով քերեք, խառնեք կիտրոնի հյութի հետ:
  4. Կես սոխը բարակ կիսաօղակների ձևով կտրատեք, 1 ճ.գ. ձիթապտղի ձեթով տապակեք մինչև թափանցիկ դառնալը:
  5. Սոխին ավելացրեք աղացած գինձը և պղպեղը, լավ խառնեք:
  6. Մաքուր պնակի մեջ լցրեք բադրիջանները, խնձորի միջուկը և տապակած սոխը:
  7. Աղ արեք, խառնեք, թողեք հովանա, 15 րոպեով տեղադրեք սառնարանում:
  8. Մատուցելիս կտրտած սոխ ու սամիթ լցրեք վրան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   526 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ