Պատրաստեք այս համեղ աղցանը:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 1 հատ ձու
- 300 գ խոզապուխտ
- 1 հատ նեխուրի ցողուն
- 1/4 հատ գլուխ սոխ
- 100 գ թթու վարունգ
- 6 ճ.գ. մայոնեզ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ձուն խաշեք, հովացրեք ու մաքրեք:
- Խոզապուխտը, նեխուրը, ձուն ու թթու վարունգը համաչափ խորանարդների ձևով կտրատեք: Կտրտած բաղադրիչները լավ խառնեք մայոնեզի հետ:
- Աղցանը համեմեք աղ ու աղացած սև պղպեղով: Լցրեք աղցանամանն ու մատուցեք: