...

Հեշտ ու համեղ. Խոզի համեմված միս

Հեշտ ու համեղ. Խոզի համեմված միս

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 1 կգ խոզի փափկամիս
  • 2-3 ճ.գ. կարմիր չոր գինի
  • 1 ճ.գ. մեղր կամ շաքարավազ
  • 1/2 թ.գ. աղացած չիլի պղպեղ
  • 1 թ.գ. չորացրած ռեհան
  • 1/2 թ.գ. աղացած սև պղպեղ
  • 1/2 թ.գ. աղացած սպիտակ պղպեղ
  • 1/2 թ.գ. աղացած մշկընկույզ (мускатный орех)
  • 1/4 թ.գ. կոճապղպեղի աղացած արմատ
  • 1/4 թ.գ. աղացած դարչին
  • 1/2 թ.գ. աղ

Սոուսի համար

  • 1 ճ.գ. ցորենի ալյուր
  • 100 գ սերուցք
  • 1/2 ճ.գ. մանանեխ (горчица)
  • 1 ճ.գ. մեղր կամ շաքարավազ
  • 1 ճ.գ. կոնյակ

Պատրաստման եղանակը

  1. Խառնեք մարինադի համար նախատեսված չոր բաղադրիչները, ապա ավելացրեք մեղրի հետ խառնած գինին:
  2. Խոզի մսի վրա քսեք ստացված խառնուրդը, ապա միսը տեղադրեք ցանցի վրա, իսկ ցանցի տակ դրեք փոքր քանակությամբ եռացրած ջրով լցված տապակը: Միսը տեղադրեք 250 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում՝ աստիճանաբար ջերմաստիճանն իջեցնելով 170 աստիճան ցելսիուսի: Տապակեք մինչև մսի ոսկեգույն երանգ ստանալը՝ մերթընդմերթ վրան լցնելով եփելու ընթացքում առաջացած հեղուկը:
  3. Սոուսի համար խոզի մսի եփելու ընթացքում տապակի մեջ լցված հեղուկը լցրեք փոքրիկ կաթսայի մեջ, վրան մեկ բաժակ եռացող ջուր ավելացրեք, խառնուրդը հասցրեք եռման աստիճանի: Ալյուրը բովեք չոր թավայի մեջ, խառնեք ու մի թողեք, որ գույնը փոխի: Ապա մի փոքր հովացրեք, խառնեք սերուցքի հետ, ավելացրեք մանանեխն ու մեղրը: Ստացված խառնուրդը ավելացրեք փոքրիկ կաթսայի մեջ, անընդհատ խառնելով՝ սոուսը թանձրացրեք, բայց թույլ մի տվեք, որ եռա: Ավելացրեք կոնյակը, կափարիչով պինդ ծածկեք ու հանեք կրակի վրայից:
  4. Մատուցելիս խոզի միսը համաչափ կտրատեք, տեղադրեք սկուտեղի մեջ, վրան լցրեք պատրաստած սոուսը: Զարդարեք ձիթապտուղներով ու շաքարած հապալասով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   381 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ