...

Հեշտ ու համեղ. Խոզի կրծքամիսը ոսկորով՝ բանջարեղենի հետ

Հեշտ ու համեղ. Խոզի կրծքամիսը ոսկորով՝ բանջարեղենի հետ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 700 գ խոզի միս (կրծքամիս՝ ոսկորով)
  • 2 հատ բադրիջան
  • 1 գլուխ սոխ
  • 3 հատ լոլիկ
  • 1 հատ գազար
  • 2 պճեղ սխտոր
  • 1-2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 1 բաժակ մսային արգանակ
  • 1 թ.գ. աղացած խնկածաղիկ (майоран)
  • 1 ճ.գ. մաղադանոսի ու սամիթի կտրտած տերևներ
  • աղացած սև պղպեղ, աղ

Պատրաստման եղանակը

  1. Բադրիջանները խորանարդաձև կտրատեք, աղ արեք, 10 րոպե թողեք, ապա լվացեք ու չորացրեք:
  2. Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ, մաքրեք կեղևից, կտրատեք:
  3. Սոխն ու գազարը տաշեղների ձևով կտրատեք, բադրիջանի ու կտրտած սխտորի հետ մեկտեղ 10 րոպե տապակեք:
  4. Ավելացրեք լոլիկը, արգանակը և 20 րոպե շոգեխաշեք:
  5. Ոսկորով խոզի միսը համաչափ կտրատեք, աղ ու պղպեղ արեք, աղացած խնկածաղիկով տրորեք և ձեթի մեջ տապակեք մինչև պատրաստ լինելը:
  6. Մատուցելիս խոզի կրծքամիսը տեղադրեք սկուտեղի մեջ, կողքին լցրեք պատրաստի բանջարեղենային սոուսը ու վրան կանաչի ցանեք: 
  7. Ուտեստին որպես խավարտ կարող եք խաշած բրինձ մատուցել:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   1140 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ