...

Հեշտ ու համեղ. Խոզի միսը՝ հոտավետ բույսերով

Հեշտ ու համեղ. Խոզի միսը՝ հոտավետ բույսերով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 800 գ խոզի փափկամիս 1 կտորով,
  • 200 գ ռեհանի ու մաղադանոսի տերևներ
  • 5 ճ.գ. բուսական ձեթ
  • 1 հատ ձվի դեղնուց
  • 3 ճ.գ. հազրեվարդ (կտրտած)
  • աղ, աղացած սպիտակ պղպեղ

Սոուսի համար

  • 5 հատ լոլիկ
  • 1 գլուխ սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • 3 ճ.գ. բուսական ձեթ
  • աղ, աղացած սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Ռեհանն ու մաղադանոսի տերևները մանրացրեք: Ավելացրեք ձեթը, հազրեվարդը, աղ ու պղպեղ արեք, խառնեք:
  2. Խոզի փափկամսի վրա քսեք 2 գդալ ջրի հետ խառնած ու հարած ձվի դեղնուցը: Ապա քսեք պատրաստած խառնուրդն ու տապակեք մինչև պատրաստ լինելը:
  3. Սոուսի համար լոլիկները կտրատեք: Սոխն ու սխտորը տաշեղների ձևով կտրատեք ու տապակեք ձեթի մեջ: Ավելացրեք լոլիկը: Աղ ու պղպեղ արեք, մի քիչ ջուր լցրեք վրան ու 10 րոպե շոգեխաշեք:
  4. Մատուցելիս միսը կտրատեք, տեղադրեք մեծ ափսեի մեջ, ձևավորեք սոուսով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2229 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ