...

Հեշտ ու համեղ. Խոզի միսը՝ ընկուզեղենով

Հեշտ ու համեղ. Խոզի միսը՝ ընկուզեղենով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները 
4 բաժնի համար

  • 400 գ խոզի փափուկ միս
  • 50 գ ընկուզեղեն (ընկույզ, պնդուկ, հնդկական ընկույզ)
  • 3 ճ.գ. թթվասեր
  • 100 գ պինդ պանիր
  • 1 փոքր փունջ մաղադանոս
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • աղ ու համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Խոզի միսը բարակ շերտերով կտրատեք ու մի կողմից թակեք:
  2. Բլենդերի մեջ լցրեք ընկուզեղենն ու լվացած մաղադանոսը: 
  3. Բլենդերով մանրացրեք մինչև մանր փշուրների վերածվելը:
  4. Ընկուզեղենի ու մաղադանոսի փշուրների վրա լցրեք թթվասերն ու խառնեք:
  5. Տապակի մեջ փայլաթիթեղ դրեք, վրան բուսական յուղ քսեք: Շարեք թակած խոզի միսը, աղ արեք, ձեր ճաշակով համեմեք: Մսերի վրա քսեք ընկուզեղենի ու թթվասերի խառնուրդը: Ապա մեկ շերտ քերած պանիր լցրեք վրան:
  6. Տապակը 20-25 րոպեով տեղադրեք 180 աստիճան տաքության ջեռոցում:
  7. Ուտեստը մատուցեք տաք վիճակում, թարմ կանաչեղենի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   287 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ