...

Հեշտ ու համեղ. Խոզի մսի խճողակով ու լոբով ապուր

Հեշտ ու համեղ. Խոզի մսի խճողակով ու լոբով ապուր

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները
8 բաժնի համար

  • 500 գ մսի խճողակ
  • 200 գ լոբի
  • 1 հատ խոշոր գազար
  • 1 հատ խոշոր գլուխ սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • աղացած սև պղպեղ, աղ
  • 2 լ ջուր

Պատրաստման եղանակը

  1. Լոբին լվացեք ու 3 ժամ թողեք սառը ջրում:
  2. Լոբու ջուրը փոխեք ու կաթսայի մեջ 1 ժամ եփեք:
  3. Գազարն ու գլուխ սոխը մաքրեք ու կտրատեք:
  4. Խորը թավայի մեջ տաքացրեք բուսական յուղն ու մեջը տապակեք սոխը մինչև կիսաթափանցիկ դառնալը:
  5. Ավելացրեք մսի խճողակն ու շարունակեք ևս 7-10 րոպե տապակել:
  6. Խճողակին ավելացրեք գազարն ու եփած լոբին ու անընդհատ խառնելով 3 րոպե տապակեք: 
  7. Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք ճզմած սխտորը:
  8. Տապակածը լցրեք խորը կաթսայի մեջ, վրան լցրեք եռացրած ջուրն ու 15 րոպե թույլ կրակի վրա եփեք:
  9. Պատրաստի ապուրի մեջ կտրտած կանաչի լցրեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   324 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ