...

Հեշտ ու համեղ. Խրթխրթան լավաշ՝ բանջարեղենային միջուկով

Հեշտ ու համեղ. Խրթխրթան լավաշ՝ բանջարեղենային միջուկով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
8 բաժնի համար

  • 1 հատ բարակ լավաշ
  • 350 գ թարմ կաղամբ
  • 1 հատ գազար
  • 100 գ թթու վարունգ
  • կանաչ սոխ՝ ըստ ճաշակի
  • թարմ սամիթ՝ ըստ ճաշակի
  • 2-3 ճ.գ. մայոնեզ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • բուսական յուղ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

  1. Պնակի մեջ քերիչով քերեք կաղամբը:
  2. Քերեք նաև գազարն ու թթու վարունգը:
  3. Կանաչ սոխն ու սամիթը լվացեք, լավ չորացրեք ու մանր կտրատեք:
  4. Քերած բանջարեղենն ու կտրտած կանաչեղենը խառնեք իրար, ավելացրեք մայոնեզը, աղ ու պղպեղ արեք: Խառնեք:
  5. Լավաշը բացեք, վրան հավասարաչափ քսեք ստացված զանգվածը:
  6. Լավաշը փաթաթեք, ռուլետի վերածեք, մոտ 3 սմ հաստությամբ հավասարաչափ կտրատեք:
  7. Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը: Լավաշները երկու կողմից տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  8. Թավայից հանեք, տեղադրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2936 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ