Ռոբերտ Քոչարյանի համակիր, ՀՀՇ վարչության նախկին անդամ Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հպարտ քաղաքացիներ, մի կորցրեք ձեր արժանապատվությունը, պատիվը։ Մի կանգնեք բանկերի մոտ գծված քառակուսիների մեջ։ Դրանով դուք ոչ միայն ձեզ եք ստորացնում, այլ մեզ բոլորիս»:
«ՉԻ». Հետո էլ էն Մարինա Խաչատրյանին են անուն կպցնում: Ի՞նչ պակաս են քոչարյանական մունետիկները:
Ամենահետաքրքիրը, որ նախկին երդվյալ հհշ-ականը, բհկ-ականը, նախկին հակաքոչարյանականը հպարտ քաղաքացիներին է դիմում: Հպարտ քաղաքացիներին կարող է դիմել հպարտ քաղաքացին, ոչ թե օրումեջ քաղաքական հայացքներ և առաջնորդներ փոխող անձը:
Ձեզ մի բան ասենք. եթե հանկարծ, օրինակ, հիմա երկրի ղեկավարը Քոչարյանը լիներ (թու-թու-թու), այս նույն Գեղամ Նազարյանը հաստատ կգնար բանկերի մոտ ու կսկսեր անզգույշ քաշքշել բոլոր այն քաղաքացիներին, որոնք կանգնած չէին լինի քառակուսիների մեջ: Ու դավաճան կհամարեր բոլոր նրանց, ովքեր չեն կատարում «հերոսի» հրամանները: