...

Հիմա էլ Մասիս Մայիլյանից են պայթում

Հիմա էլ Մասիս Մայիլյանից են պայթում

Ռոբերտ Քոչարյանի համակիր Գեղամ Նազարյանը հոդված է գրել, որը վերնագրել է. «Մասիս Մայիլյանը դուրս մնաց ընտրապայքարից»:

«ՉԻ». Ուրեմն, լրատվամիջոցներից մեկը լուր է հրապարակել, որ ոնց որ թե ՌԴ համապատասխան ծառայությունները Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի, մուտքը Ռուսաստան արգելել են հինգ տարով։

Ոնց որ թե: Այսինքն, այդ լուրը ընդամենը օդից վերցրած է: Որևէ պաշտոնական տեղեկություն չկա, ոչ ոք դա չի հաստատել: Բայց քոչարյանականները օդից վերցրած լուրերը իրականության տեղ դնելու 30-ամյա փորձ ունեն: Մասնագիտացած են: Մարդ կա, որ Հայաստանում Անկախության հռչակման օրերին Ստեփանակերտում գրիչ էր կրծում, հիմա իրեն համարում է Հայաստանի հիմնադիրներից մեկը, մարդ կա՝ 2008-ի մարտին Արցախից զորք էր բերել՝ ժողովրդի վրա կրակելու նպատակով, հիմա ասում է՝ ես եմ տուժածը:

Հիմա այս քոչարյանականն էլ ֆեյք-լուրը վերցրել, իբր դա 100 տոկոսանոց ինֆո է, դրա հիման վրա հայտարարում է, թե վերջ, Մասիս Մայիլյանը դուրս մնաց ընտրապայքարից, քանի որ ռուսները չեն սիրում իրեն:

Չգիտենք, ռուսները սիրում են Մասիս Մայիլյանին, թե՝ ոչ, բայց մեզ համար հանելուկ է, թե քոչարյանականները ինչո՞ւ են այսպիսի ատելությամբ լցված Մասիս Մայիլյանի նկատմամբ: Ոնց որ թե այդ մարդը առանձնապես ոչ գվվում է, ոչ՝ բվվում, ոչ ապուշություններ է դուրս տալիս:

Միակ բացատրությունը, որ ունենք, երևի այն է, որ Մասիս Մայիլյանը իր պաշտոնավարման տարիներին օլիգարխ չի դարձել, սեփական լրատվամիջոցներ չունի, ազգուտակին բիզնեսներ չի բաժանել, տուալետներում էլ մարդ չի սպանել ու դրանով քոչարյանականների աչքի փուշն է դարձել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1894 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ