Ռոբերտ Քոչարյանի համակիր Գեղամ Նազարյանը գրել է, որ եթե Գարեգին Նժդեհը, Մովսես Սիլիկյանը, Սիմոն Վրացյանը, Քաջազնունին, Վարդան Մամիկոնյանը, Տիգրան Մեծը ողջ լինեին, ապա ներկայիս իշխանությունները նրանց տարբեր մեղադրանքներ ներկայացնելով, կձերբակալեին:
«ՉԻ». Իբր 37 թիվն է, այս իշխանությունները «սև» ցուցակ են կազմել ու համատարած բոլորին բռնում են:
Քոչարյանականների հետ, այն էլ՝ այնպիսի քոչարյանականների, որոնք ժամանակին «Քոչարյան-մարդասպան» էին վանկարկում, բանավեճերի մեջ մտնելու իմաստ չկա:
Բայց քանի որ այս մոլի քոչարյանականը թեմա է տվել, մենք ընդամենը այն զարգացնենք:
Ասում է՝ չէ՞, որ եթե այս ու այս մարդիկ ողջ լինեին, նրանց Փաշինյանը բանտ կնետեր: Դա տեսական, երևակայական մոտեցում է, իսկ մենք պրակտիկ արձագանքենք.
«Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանը, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Դավիթ Մաթևոսյանը, Երջանիկ Աբգարյանը, Արամ Բարեղամյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Գագիկ Ջհանգիրյանը... և հարյուրավոր այլ քաղաքական գործիչներ, պատերազմի հերոսներ ողջ են եղել ու Քոչարյանի օրոք կեղծ մեղադրանքներով բանտերն են լցվել: Սա իրական է, սա եղել է, ու սա եղել է մեր աչքի առաջ, նաև՝ Գեղամ Նազարյանի աչքի առաջ: Այս իրականը թողած, իշխանություն զավթած ոճրագործների ճամբարում հեքիաթներով է զբաղված:
Այնպես որ, ժամանակները փոխվում են, իսկ հարյուր դոլարը մնում է հարյուր դոլար: