...

Հիմա դու 40 տարվա ոստիկա՞ն ես, թե՞ բամբասանք տարածող

Հիմա դու 40 տարվա ոստիկա՞ն ես, թե՞ բամբասանք տարածող

«Իշխանության բերելով հպարտ քաղաքացուն՝ երևաց, թե քանի արժանապատիվ մարդ է մնացել, քանի գործ քանդող ու գործ սարքող․ հրաշալի բարոմետր էր»,- Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը;

«ՉԻ». Շատերն ասում են, որ հայ բեմը լուրջ կորուստ է ունեցել, որ Վլադիմիր Գասպարյանը նախընտրել է ոստիկանությունը թատրոնին: Կարելի է ասել, որ կորուստ են ունեցել նաև հայկական սոցիոլոգիան և փիլիսոփայությունը:

Մի ամբողջ ազգ մասնակցել է հեղափոխությանը, բայց փաստորեն, ըստ Գասպարյանի հաշվարկների ու տրամաբանության, դրանք բոլորը անարժանապատիվ մարդիկ են, և արժանապատվություն ունեն թերևս միայն ինքը, ունեցվածք թաքցրած փեսան, պետավտոտեսչությունը տոնավաճառի վերածած Արշակը և Էրեբունու տարածքում դիմակներով անչափահասներին ծեծող բաշիբոզուկները:

Ժամանակին Գասպարյանը մի լավ խոսք ուներ՝ հիմա դու պատգամավո՞ր ես, թե՞ գողական: Տեղին է նույն հարցը մի փոքր խմբագրելով ներկայացնել իրեն՝ հիմա դու 40 տարվա ոստիկան ես, թե քրեական ենթամշակույթ կրող մեկը, որ գտնում է՝ բոլոր ոստիկանները գործ սարքող են:

Եթե գործեր սարքելու մասին տեղեկություններ ունես, ապա լինելով 40 տարվա ոստիկան՝ պարտավոր ես հայտարարություն տալ, հակառակ պարագայում ոչնչով չես տարբերվում բիսեդկաներում մտավարժանքներ կատարողներից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1408 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ