...

Հնարավորը անհնարին դարձրիր

Հնարավորը անհնարին դարձրիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Euronews» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատերազմը սխալ է համարել. «Գիտեք, ամեն դեպքում, պատերազմը սխալ է։ Եթե ​​պատերազմ է, դա նշանակում է, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ սխալ է թույլ տվել կամ մի խումբ մարդիկ սխալվել են։ Բայց, մյուս կողմից, ո՞րն է պատերազմի պատճառը։ Պատերազմի պատճառը տևական խաղաղության հասնելու կամ խաղաղություն պահպանելու անհնարինության մեջ է»:

«ՉԻ». Պատերազմի պատճառներից մեկն էլ իշխանամոլությունն է: Այսինքն, երբ կա պատերազմի և խաղաղության այլընտրանք, գտնվում են մարդիկ, որոնք ընտրում են պատերազմը, քանի որ այն իշխանություն է ապահովում: Կամ մերժում են խաղաղությունը, որպեսզի իշխանության գան:

Այդպես է եղել 1998-ին: Ինչ-որ մարդիկ կամ մարդկանց խումբ սխալվել է, թե միտումնավոր, բայց ընտրել են պատերազմի ճանապարհը:

Այսքանն ասում ենք նրա համար, որ եթե Նիկոլ Փաշինյանը պատերազմը սխալ համարեր, կպայքարեր խաղաղության համար, ոչ թե կգնար ու Խորենացի փողոցում դավաճանություն կհամարեր խաղաղություն ապահովող այն փաստաթուղթը, որը դրված էր բանակցային սեղանին: Այն ժամանակ նա մերժեց խաղաղությունը, որովհետև հակառակ դեպքում իշխանության գալու շանս չէր ունենա: 

Մնացածը լոլոների բաժնից է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   694 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ